Երեխայի սնուցումը
4-7 ամսական երեխաների սնուցումը
Չորս ամսականից մեծ երեխաների սնուցումը։ Երեխայի աճին զուգընթաց կրծքի կաթը դադարում է բավարարել աճող օրգանիզմի պահանջները, եթե նույնիսկ երեխային տալիս են հավելյալ սնունդ։ Այդ պատճառով էլ, անկախ մոր կաթի քանակությունից, 4,5-5 ամսականից երեխան պետք է ստանա հավելյալ սնուցում։
Հավելյալ սնուցումը երեխային ավելի վաղ ժամկետներում (մինչև 4 ամսականը) խոոհուրդ է տրվում նշանակել սակավարյունության, ռախիտի, համառ գղտոցների դեպքում։ Մյուս կողմից, տարվա շոգ եղանակներին, ինչպես նաև սուր հիվանդությունների, հատկապես աղիքային խանգարումների դեպքում, հավելյալ սնուցումը նշանակվում է ավելի ուշ ժամկետներում (5-5,5 ամսականում)։
Հավելյալ սնուցում տալիս անհրաժեշտ է պահպանել հետևյալ հիմնական կանոնները.
— հավելյալ սննդի յուրաքանչյուր տեսակը օրաբաժնի մեջ պետք է մտցնել աստիճանաբար, սկսելով 5-10 գ-ից և 10-15 օրվա ընթացքում այն հասցնել անհրաժեշտ քանակության։
— Հավելյալ սննդի երկու նոր տեսակները չպետք է տրվեն միաժամանակ։ Նոր տեսակին կարելի է անցնել միայն այն դեպքում, երբ երեխան կընտելանա նախորդին։
— Հավելյալ սնունդը պետք է տրվի կրծքով կերակրելուց առաջ։
— Հավելյալ սնունդը իր կազմությամբ պետք է լինի միատարր և չպետք է դժվարացնի կլման ակտը։ Աստիճանաբար պետք է անցնել ավելի խիտ, իսկ հետո նաև պինդ սննդի, հնարավորինս երեխային վաղ ընտելացնելով գդալով ուտելուն և ծամելուն։ հավելյալ սնուցում տալու պահից երեխայի օրական կերակրումների թիվը կրճատվում է և հասնում է մինչև 5 անգամի։ Առաջին տարվա վերջում լավ զարգացող երեխաներին կարելի է օրական չորս անգամ կերակրել։
4-6 ամսական երեխայի անհրաժեշտ սննդի ծավալը կազմում է նրա մարմնի զանգվածի 1/7 մասը (900-1000 մլ), 6 ամսականից մեծ՝ 1/8 մասը (1000-1100 մլ), առաջին տարվա վերջում՝ 1/8 –1/9 մասը (1000-1200 մլ)։
Չորս ամսականից մեծ երեխաներին տրվող հյութերի և մրգերի խյուսերի քանակությունն աստիճանաբար ավելացնում են և մեկ տարեկանում հասցնում են մինչև 100-ական մլ/գ։
Հավելյալ սնուցումը նախընտրելի է սկսել բանջարեղենային խյուսից, որը պատրաստում են բազմատեսակ բանջարեղենից, գերադասելի են տարբեր զուգորդումները։
Խյուսեր պատրաստելիս կարտոֆիլը չպետք է գերազանցի կերակրաբաժնի ընդհանուր ծավալի կեսը, քանի որ հարուստ է օսլայով և աղքատ է կալցիումով։ Երեխաներին շատ օգտակար են գազարը, կաղամբը, պոմիդորը, ճակնդեղը։ Գազարը հարուստ է կարոտինով, կալիումական աղերով, կաղամբը՝ կալցիումով, մագնեզիումով, ասկորբինաթթվով։ Ծաղկակաղամբը պարունակում է երկաթ, ցինկ, կոբալտ։ Պոմիդորը հարուստ է կարոտինով, ասկորբինաթթվով, երկաթի, պղնձի, կոբալտի, մանգանի աղերով։ Ճակնդեղը պարունակում է կոբալտ։
Պետք է նշել, որ ի տարբերություն մյուս բանջարեղենի, դդումը, կաղամբը, դդմիկը պարունակում են համեմատաբար քիչ ածխաջրեր։ Այդ կարևոր հանգամանքն անհրաժեշտ է հաշվի առնել սովորականից ավելի քաշ ունեցող երեխաների կերակրման ժամանակ։
Խյուս պատրաստելիս բանջարեղենը եփում են կամ քիչ քանակությամբ ջրով կամ էլ կափարիչի տակ՝ գոլորշիով։ Պատրաստի խյուսին ավելացնում են կարագ կամ բուսական յուղ։ Կարելի է ավելացնել նաև ձվի դեղնուց, իսկ հետագայում՝ միս։
Երկրորդ հավելյալ սնունդը, որը սովորաբար նշանակվում է 5-5,5 ամսականից, ձավարից կամ ձավարի ալյուրից (բրնձի, սևաձավարի, վարսակի, սպիտակաձավարի) պատրաստած կաթնային շիլան է։ Ձավարները հարուստ են հանքային նյութերով, B խմբի վիտամիններով, բուսական սպիտակուցով։ Շիլա պատրաստելիս նպատակահարմար է օգտագործել տարբեր ձավարների խառնուրդը, որը բարձրացնում է կերակրի սննդային արժեքը։ Կաթնային շիլա եփելիս վիտամինների պահպանման և կաթնային սպիտակուցի բնազրկումը (ռենատուրացիան) նվազեցնելու նպատակով սկզբում ձավարը լավ եփում են փոքր քանակությամբ ջրով, հետո ավելացնում կաթ (չնոսրացրած) և շարունակում եփելը մինչև շիլայի լրիվ պատրաստ լինելը։ Ըստ ցուցումների (ռախիտ, կաթի նկատմամբ ալերգիա), շիլաները պատրաստվում են բանջարեղենի եփուկի վրա։ Օգտակար են բանջարեղենի և ձավարների խառը կերակրատեսակները, օրինակ՝ «վարդագույն շիլան», որը պարունակում է գոլորշեխաշ ու տրորած գազար, դդում և մի որևէ ձավար։
Կարդացեք նաև
Կրծքի կաթով կերակրելը հե՞շտ է։
Երեխան ծնվում է մոր կուրծքը փնտրելու ռեֆլեքսով: Սակայն շատ մայրերի պետք է սովորեցնել երեխային...
Երեխան մինչև վեց ամսականը հավելյալ սննդի կարիք չունի: Նորածնի իդեալական սնունդը մայրական կաթն է, որի միջոցով նա ստանում է բոլոր անհրաժեշտ նյութերը․ վիտամինները, հանքային աղերը, հակամարմինները...
Սիրելի ծնողներ լինենք զգոն երեխաների առողջության պահպանման հարցում ինչպես ամբողջ տարի, այնպես էլ նախատոնական օրերին, մասնավորապես...
Մասնագետների խոսքով` տոների ընթացքում ցանկալի է երեխայի սննդակարգը չփոխել: Նրանք ծնողներին խորհուրդ են տալիս պահպանել երեխայի կանոնավոր սննդակարգը...
Երեխաների սնունդը մինչև մեկ տարեկանը բնականաբար բավականին տարբեր է մեծահասակի սննդից և գտնվում է ուշադրության կենտրոնում: Առողջ զարգացման համար հավասարակշռված սնունդ է պետք, որը կպարունակի բավարար...
Տոնական օրերին սնունդը երկար ժամանակ մնալով սեղանին, երբեմն, նույնիսկ սենյակային ջերմաստիճանի պայմաններում, կարող է փչանալ և պատճառ դառնալ ստամոքս-աղիքային համակարգի խանգարումների: Սովորաբար, այդ օրերին...
Մասնագետները խորհուրդ են տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը։ Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին...
Ծնողները մանկական սնունդն ավելի համեղ չեն դարձնում, երբ դրան աղ են ավելացնում: Սակայն նրանք որոշակիորեն վնաս են հասցնում երեխաների առողջությանը, պնդում են բժիշկները: Շատ հայրիկներ եւ մայրիկներ, առանց մտածելու,...
Երեխան կուրծք էր պահանջում բավականին կանոնավոր ընդմիջումներով, բայց հիմա կարծես ամբողջ օրը կրծքին կպած լինի: Բազմաթիվ պատճառներ կան, թե ինչու է երեխան ավելի շատ կուրծք պահանջում: Դրանք կարող են ներառել, այսպես կոչված,...
Ճիշտ սնվելը ծայրաստիճան կարեւոր է երեխայի ճիշտ աճի ու զարգացման համար . «դատարկ կալորիաները», որոնք պարունակում են գազավորված ըմպելիքներն ու քաղցրավենիքը, միայն նպաստում են ավելորդ քաշ հավաքելուն...
Կարևոր է ո'չ միայն պարզապես կերակրել երեխային, այլև նրան սովորեցնել սնվելու ճիշտ ռեժիմին, հայտնում է goodhouse.ru-ն...
Դեռահասների ու երեխաների մեծ մասը բավականաչափ ջուր չի խմում, իսկ մոտավորապես քառորդ մասը, Harvard School of Public Health-ի տվյալներով, երբեք մաքուր...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն